14-10-2025 / 06:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ողջունում է Թրամփի ներկայացրած ծրագիրը Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ

2025/09/30 15:26
Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ 

Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե կարելի է արդյոք լավատեսություն ունենալ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման հարցում։ 

«Գիտեք, որ նախագահ Թրամփը խաղաղության ծրագիր է առաջարկել, և միջազգային հանրությունն արդեն ողջունել է այդ ծրագիրը։ Մենք նույնպես ողջունում ենք և հույս ունեմ, որ ծրագրի իրագործման արդյունքում, ի վերջո, կհաջողվի խաղաղություն հաստատել Գազայի գոտում։ Նաև ասեմ, որ նախորդ տարի Հայաստան ճանաչել է Պաղեստինի պետությունը, և մենք ուշիուշով հետևում ենք գործընթացներին ու հույս ունենք, որ ի վերջ խաղաղություն կհաստատվի նախագահ Թրամփի ջանքերի արդյունքում և միջազգային հանրության աջակցության պայմաններում»,- ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր պլանը: Այդ ծրագրի համաձայն՝ Իսրայելի կողմից դրական արձագանք ստանալուց հետո՝ 72 ժամվա ընթացքում, ազատ են արձակվելու «ՀԱՄԱՍ»-ի կողմից պահվող իսրայելցի բոլոր պատանդները: Դրա դիմաց Իսրայելն ազատ է արձակելու պաղեստինցի հարյուրավոր պատանդների և զորքերն աստիճանաբար դուրս է բերելու Գազայի հատվածից:

Գազայի հատվածը դառնալու է ապառազմականացված գոտի, իսկ շարժումը պետք է հրաժարվի պաղեստինյան այդ շրջանը որևէ ձև կառավարելու դերից: «ՀԱՄԱՍ»-ի անդամները պետք է վայր դնեն զենքերը, հեռանալ տարածքից: ,

Այս ամենից հետո հետո, Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր և կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ, կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։ 

Գազայի հատվածը անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից՝ մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Ի թիվս այլոց, բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Թրամփը հայտարարել է, որ հանձնաժողովը ինքն է ցանկանում գլխավորել։ 

Նախորդ Լուրը

Բալթյան երկրները մտադիր չեն մոտ ապագայում ճանաչել Պաղեստին պետությունը

Հաջորդ Lուրը

Այսօրվա առաջին չվերթով Գյումրիից Լառնակա է մեկնել 98 ուղևոր. Խուդաթյան

Այլ Լուրեր

Իրան

Հայաստանն ու Իրանը քննարկում են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները

13/10/2025
Հասարակություն

ՄԱԿ. Իշխանափոփոխությունից հետո գրեթե 1.1 մլն սիրիացի է վերադարձել տուն

13/10/2025
Հայաստան

ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեն Բրյուսելում քննարկել է վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացումը

13/10/2025
Հաջորդ Lուրը

Այսօրվա առաջին չվերթով Գյումրիից Լառնակա է մեկնել 98 ուղևոր. Խուդաթյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Իրանը քննարկում են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները

13/10/2025

ՄԱԿ. Իշխանափոփոխությունից հետո գրեթե 1.1 մլն սիրիացի է վերադարձել տուն

13/10/2025

ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեն Բրյուսելում քննարկել է վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացումը

13/10/2025

Պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից. Ավանեսյան

13/10/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)