ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը համաձայնության են հասել Գազայի խաղաղության համաձայնագրի առաջին փուլի շուրջ, որն ճանապարհ է հարթում դեպի հրադադար։
«ԲՈԼՈՐ պատանդները շատ շուտով կազատվեն, և Իսրայելը իր զորքերը հետ կքաշի համաձայնեցված գծի երկայնքով` որպես առաջին քայլեր դեպի Ամուր, Կայուն և Հավերժական խաղաղություն։ Բոլոր կողմերին արդար վերաբերմունք կցուցաբերվի։ Սա ՄԵԾ օր է արաբական և մուսուլմանական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան ազգերի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, և մենք շնորհակալություն ենք հայտնում Կատարի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդներին, ովքեր մեզ հետ աշխատեցին այս պատմական և աննախադեպ իրադարձության իրականացման համար։ ՕՐՀՆՎԱԾ Են ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ»,-Truth սոցիալական կայքում գրել է Թրամփը։
«ՀԱՄԱՍ»-ը հաստատել է իր համաձայնությունը, սակայն դեռևս չի ստացել այն բանտարկյալների վերջնական ցուցակը, որոնց Իսրայելը նախատեսում է ազատ արձակել։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնագիրը անվանել է «մեծ օր Իսրայելի համար» և հոկտեմբերի 9-ին կհավաքի կառավարությանը՝ այն հաստատելու համար։
Պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի Իսրայելի կառավարության կողմից Երուսաղեմի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում՝ (Երևանի ժամանակով՝ 15։00) հաստատումից անմիջապես հետո։