Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում, որտեղ անցկացվում է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովը, կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։