20-04-2026 / 03:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրադատարանը բավարարել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի հերթական հայցը

2020/05/07 17:09
Ադրբեջան, Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի հերթական հայցը՝ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և արդար դատավարության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: Դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է 6․000 եվրո վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Ստրասբուրգյան դատարանի որոշման մեջ նշվում է, որ գործը կապված է Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներում լրագրողի արժանապատվությունը ոտնահարող հրապարակումների հետ: Տեղական դատարանները կարճել են այդ մասին Իսմայիլովայի բողոքները:

Նշենք, որ Ադրբեջանի իշխանավորների ունեցվածքի բացահայտումներով հայտնի լրագրողը 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ էր ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ կային՝ լուսանկարներ, տեսագրություն, որն արվել էր լրագրողի ննջասենյակում: Հետագայում այդ տեսանյութերը նաև համացանցում էին հայտնվել։ Դրան հաջորդել էր Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների կողմից լրագրողին վարկաբեկող ռեպորտաժների շարքը, որոնցում Իսմայիլովային մեղադրում էին հակակառավարական գործունեության, անպարկեշտության, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի մեջ:

2015-ին լրագրողը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով ֆինանսական մեքենայությունների մեջ: Մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո Իսմայիլովան միջազգային կառույցների ճնշման արդյունքում ի վերջո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի մեջլիսում «կառուցվածքային բարեփոխումների» շրջանակում աշխատանքից ազատվել է ավելի քան 40 աշխատակից

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 2․200-ը

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»․ Փաշինյան

18/04/2026
Հասարակություն

Հրդեհ Կրասնոդարի նավթամբարում

18/04/2026
Ադրբեջան

Անթալիայում կայացել է Ալիև-Էրդողան հանդիպումը

17/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 2․200-ը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի և ՌԴ-ի միջև խորհրդատվական ծրագիր է ստորագրվել

18/04/2026

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)