03-04-2026 / 21:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իտալիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը

2025/10/23 14:16
Ադրբեջան, Հայաստան

Հոկտեմբերի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Իտալիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը մասնակցել են «Festival della Diplomazia» ակումբի ղեկավար Ջորջո Բարտոլոմուչչիի հրավերով անցկացված «Խաղաղությունը հնարավոր է» քննարկմանը, որին ներկա էին Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտական աշխատողներ և ուսանողներ:

Այդ մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից: Քննարկման մոդերատորն էր Հռոմի քաղաքապետի դիվանագիտական խորհրդական Ֆաբիո Սոկոլովիչը: Հայաստանի դեսպանը, ներկայացնելով տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի կողմից արված աշխատանքը, կարևորելով օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծեց վաշինգտոնյան փաստաթղթերի նշանակությունը:

Անդրադառնալով խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ վարչապետ Փաշինյանի գործադրած ջանքերին՝ դեսպանը, մասնավորապես մեջբերեց վարչապետի ուղերձի հետևյալ հատվածը. «Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաև անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»:

Խոսելով Հայաստանով տարանցիկ ճանապարհի մասին՝ դեսպանը հատուկ նշեց դրա գործունեության՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, հավասարության համաձայնեցված սկզբունքները: Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները նաև կարևորեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:

Նախորդ Լուրը

Հունվարի 27–ը կնշվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր»

Հաջորդ Lուրը

Վրաստանի նախկին վարչապետը խոստովանել է, որ ապօրինի եկամուտ է ստացել

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի նախկին վարչապետը խոստովանել է, որ ապօրինի եկամուտ է ստացել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)