Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի գարնանը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական կառավարամետ կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մերժումը բացատրվում է նրանով, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել։
Հիշեցնենք, որ Հայաստանը Ալիևին և Էրդողանին հրավիրել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:








