22-07-2026 / 11:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

TRIPP նախագիծը կնպաստի Կենտրոնական Ասիայի երկրների առևտրի աշխուժացմանը. Թրամփ

2025/11/07 11:54
Ադրբեջան, Հայաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին Սպիտակ տանը հանդիպել է Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի նախագահների հետ։ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Կենտրոնական Ասիայի հինգ երկրի տնտեսական գործընկերության ամրապնդումը, ընդհանուր կապերի ընդլայնումը: Հանդիպման ժամանակ Թրամփն անդրադարձել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծին:

«TRIPP նախագիծը մի երթուղի է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով և կնպաստի Կասպից ծովի մյուս կողմում առևտրի ակտիվության աճին ու կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին»,- նշել է Թրամփը և հիշեցրել, որ այդ երթուղու իրականացումը հնարավոր է դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնագրից հետո։

«Այս պատմական համաձայնագիրը ներառում է նաև նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Դա հրաշալի է։ Նրանք՝ Ադրբեջանը և Հայաստանը, այն անվանեցին իմ անունով և ես գնահատում եմ դա։ Այն իսկապես մեծ համաձայնագիր է, նոր երթուղի միջազգային խաղաղության համար։ Սա ճանապարհ է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով, որը կաշխուժացնի առևտուրը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա երկրները կօգտագործեն համաձայնագրի ընձեռած հնարավորությունը, կօգտվեն խաղաղության հնարավորություններից:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ իր հերթին հայտնել է Աստանայի աջակցությունը Թրամփի խաղաղարար նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրին, որը կարող է նպաստել Միջին միջանցքի հետագա զարգացմանը։

Նախորդ Լուրը

Հնդկաստանի ՊՆ քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը

Այլ Լուրեր

Հայաստան

Վրաստան այցելող հայաստանցիների թիվը նվազել է 8%-ով

22/07/2026
Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանը ճնշում է գործադրել, որպեսզի Իսրայելը հետ կանչի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը. Haaretz

20/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստան այցելող հայաստանցիների թիվը նվազել է 8%-ով

22/07/2026

ԱՄՆ-ը 11-րդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

22/07/2026

Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա ԱՄՆ-ն մինչ այժմ ծախսել է շուրջ 37,5 միլիարդ դոլար

22/07/2026

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)