31-12-2025 / 12:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է 14.3 հազարով

2025/11/12 14:17
Հայաստան, Հասարակություն

2022-ի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ՝ ՀՀ մշտական բնակչությունը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 90.5 հազար մարդ է: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 

Հանրապետության բոլոր 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 977.4 հազար, իսկ 954 գյուղերում՝ 1 մլն 113.1 հազար մարդ: Ըստ 2025-ի նախնական տվյալների՝ Երևանի բնակչությունը կազմել է 1 մլն 144.7 հազար, իսկ 2024-ին այդ թիվը կազմել էր 1 մլն 136.3 հազար: Մարզերից առավել շատ բնակչություն ունի Կոտայքը (296.1 հազար), իսկ ամենից քիչը՝ Վայոց ձորը (49.6 հազար): Նշվում է նաև, որ հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է 14.3 հազարով: 

Հունվար-սեպտեմբերին բնական հավելաճը 4 հազար 634 մարդ է: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի՝ այդ ընթացքում Հայաստանում ծնվել է 23 հազար 698 երեխա, մահացել է 19 հազար 64 մարդ: Իսկ մեռելածինների թիվը կազմել է 286: 

Նորածինների սեռերի հարաբերակցությունը, ինչպեսև 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:  

Այս տարվա 9 ամիսներին հղիության հետ կապված բարդություններից, ինչպես նաև ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածներում մայրական մահացության դեպքեր չեն գրանցվել (2024-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել էր մայրական մահացության 6 դեպք):  

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 10 հազար 238 ամուսնություն և 3617 ամուսնալուծություն: Այսինքն, 1000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք (նախորդ տարի՝ 293): 

Նախորդ Լուրը

Արամ Ղարաբեկյանի ուսանողը՝ Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի առաջին կին դիրիժոր

Հաջորդ Lուրը

Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է հայ-թուրքական սահմանային անցակետի բացումից

Այլ Լուրեր

Հայաստան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հորդորում է խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան

30/12/2025
Իրան

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է հայ-թուրքական սահմանային անցակետի բացումից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հորդորում է խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան

30/12/2025

Արման Ծառուկյան․ «Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում»

30/12/2025

Իրանի մշակույթի նախարարն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)