28-04-2026 / 01:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

2025/11/14 18:02
Անվտանգություն, Հայաստան, Վրաստան, Քաղաքականություն

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի՝ վրացական կողմից ղեկավար Գեորգի Վոլսկին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխառադզեն և բարեկամական խմբի անդամներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ օրենսդիր մարմինների միջև առկա նախաձեռնություններին։ Երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների միջև բարեկամության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղման։

Արարատ Միրզոյանը և  Շալվա Պապուաշվիլին ընդգծել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի կարևորությունը՝ որպես թե՛ առկա համագործակցության արտահայտություն, թե՛ հետագա գործնական արդյունքների ապահովման կարևոր հիմք։

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի վերածմանն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Հաջորդ Lուրը

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026
Հարավային Կովկաս

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026
ԱՄՆ

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

27/04/2026

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

27/04/2026

«Շիրակ Ավիան» թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթով

27/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)