18-07-2026 / 07:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է

2025/11/17 12:15
Հայաստան

Երևանի ենթակայության դպրոցներում ներդրվել է խելացի սարքավորումների, այդ թվում հեռախոսների, սահմանափակման մասին մոտեցման ներդրման ծրագիր, որը համապատասխան շրջաբերականով կիրառության է առաջարկվել բոլոր դպրոցներում՝ ապահովելով իրազեկման աշխատանքներ, ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների շրջանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Նա նշել է, որ Երևանի ենթակայության 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցների ներքին կարգապահական կանոններում, ութ դպրոցներում մշակվել է փաստաթուղթ, որը կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատման առաջիկա նիստերի շրջանակում։

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Կարծում եմ՝ սա շատ կարևոր նախաձեռնություն էր և այս նախաձեռնության ըմբռնումը դպրոցների տնօրենների կողմից շատ ոգևորիչ է։ Վստահորեն միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ խելացի սարքավորումների արգելումը, սահմանափակումը դպրոցներում էականորեն դրական ազդեցություն են թողնում դասապրոցեսի վրա, երեխաների ընդհանուր, այսպես ասած, տրամադրության, գնահատականների վրա։

Կարծում եմ՝ այս գործընթացից մի որոշ ժամանակ հետո մենք պետք է իրականացնենք մեր հետազոտությունները, հասկանալու համար, թե Երևան քաղաքում այս սահմանափակումները ինչ արդյունքներ են տվել թվային ցուցանիշներով։ Վստահ եմ, որ դրանք դրական են լինելու, ուղղակի պետք է հասկանալ չափը և նաև բարձրաձայնել այդ մասին»։

Նախորդ Լուրը

Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

Հաջորդ Lուրը

Երևանը՝ աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026
Հայաստան

Թբիլիսիում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները

17/07/2026
Հաջորդ Lուրը

Երևանը՝ աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026

Թբիլիսիում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները

17/07/2026

Վրաստանը Եվրոպայում 2-րդն է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու տնտեսական պատրաստվածությամբ

17/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)