23-07-2026 / 07:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակ

2025/11/19 14:18
Հայաստան, Վրաստան

Հայ մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի Պուշկին փողոցի N 13 հասցեում, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Քոչարը, բացվել է հուշատախտակ: 

Արմենպրեսի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, արվեստագետի թոռնուհի Կարինե Քոչարը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամներ:

«Թբիլիսիի վերոնշյալ հասցեն նշանակալի է թե՛ հայ և վրաց ժողովուրդների, թե՛ արվեստասեր հանրության համար, և մեծ պատիվ է հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը: 

Թբիլիսին երկար տարիներ եղել է հայկական արվեստի և մշակույթի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող քաղաք: Քոչարի ստեղծագործական եզակիության արմատները պետք է փնտրել երկու եղբայրական ժողովուրդների համակեցության, ինչպես նաև մեկը մյուսի մշակույթի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի արդյունքում ձևավորված միջավայրում: Այս հուշատախտակը դառնում է ևս մեկ նոր կամուրջ Երևանի և Թբիլիսիի, Հայաստանի և Վրաստանի մշակութային երկխոսության միջև։ Մենք այսօր վերահաստատում ենք այդ կապը մեծանուն Քոչարի անունով։ Լիահույս եմ, որ այս վայրը կդառնա լուսավոր կանգառ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արվեստը»,- ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ողջույնի խոսքն է մեջբերված ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Երվանդ Քոչարի տուն-թանգարանում մինչ օրս պահվում է նրա հեղինակած՝ Շոթա Ռուսթավելիի արձանը և անձնական նամակագրությունը նկարիչներ Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, Դավիթ Կակաբաձեի և ուրիշների հետ։

Հուշատախտակը բացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: 

Նախորդ Լուրը

Կահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով

Հաջորդ Lուրը

ՀՀ նույնականացման քարտը նոր դիզայն կունենա

Այլ Լուրեր

Հայաստան

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026
Հայաստան

Վրաստան այցելող հայաստանցիների թիվը նվազել է 8%-ով

22/07/2026
Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ նույնականացման քարտը նոր դիզայն կունենա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)