07-09-2026 / 13:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային կայունացնող ուժերին (ISF) Հայաստանի մաս կազմելու հնարավորության դիտարկումը ՀՀ-ի համար կարող է երաշխավորել նոր հնարավորություններ. արաբագետ

2025/11/20 10:57
Հայաստան, Քաղաքականություն

Արաբագետ Արմեն Պետրոսյանը մեկնաբանել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի ծրագրին աջակցություն հայտնելու վերաբերյալ որոշմանը:

Ըստ Պետրոսյանի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի ծրագրին աջակցությունը (միայն Ռուսաստանն ու Չինաստանն են ձեռնպահ քվեարկել) բավականաչափ կարևոր զարգացում է աշխարհում առկա միջազգային համակարգի ճգնաժամի պայմաններում։ Մեծ հաշվով, ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր սա եզակի օրինակ է, երբ միջազգային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու թիվ մեկ կառույցը՝ ՄԱԿ ԱԽ-ն, փոխզիջումային լուծման է հանգում՝ նման կերպ նաև կենսունակության դրական միտում դրսևորելով։

Անշուշտ, այս գործընթացում առանցքային կարևորություն ունի հենց Դոնալդ Թրամփի գործոնը։ Նա կարողացել է ոչ միայն հասնել Գազայում 2 տարի տևած արյունալի հակամարտության դադարեցմանը, այլև հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցների հետ կայուն և շարունակական երկխոսության ապահովման արդյունքում առնվազն չեզոքացնել ԱԽ-ում ամերիկյան բանաձևի տապալման հնարավորությունը։

Նման պայմաններում՝ միջազգային հանրության աջակցության զորու, հաջորդ քայլն արդեն Դոնալդ Թրամփի ծրագրի՝ գետնի վրա իրականացման շրջափուլն է, որը բավականաչափ բարդ է լինելու։ Ըստ էության, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն արդենիսկ ծրագրին հակադրվելու մանևրներ է իրականացնում, չնայած, որ այս հարցում խմբավորումը փաստացի միայնակ է մնացել։

Վերոնշյալի համատեքստում նպատակահարմար եմ համարում կրկին անգամ շրջանառել Գազայում Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի իրականացման նպատակով ձևավորվելիք Միջազգային կայունացնող ուժերին (ISF) Հայաստանի մաս կազմելու հնարավորության դիտարկումը (գրառման հղումը՝ մեկնաբանությունների հատվածում)։ Այն գուցե առաջին հայացքից վիճելի, անգամ վտանգավոր է թվում, բայց, վստահաբար, նաև ոչ ստանդարտ քայլ կարող է լինել՝ երաշխավորելով նոր հնարավորություններ Հայաստանի համար մի շարք կարևոր ուղղություններում։

Նախորդ Լուրը

Կարևոր առաջընթաց՝ հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում

Հաջորդ Lուրը

Մակունցը թանկարժեք հանրագիտարան նվեր չի ստացել. պարզաբանում

Այլ Լուրեր

Հայաստան

Պեսկովը չի բացառել Փաշինյանի՝ մոտ ժամանակում Մոսկվա այցը

07/09/2026
Իրան

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026
Վրաստան

Սաակաշվիլի․ Ղարիբաշվիլին վախենում է բանտում թունավորվելուց

04/09/2026
Հաջորդ Lուրը

Մակունցը թանկարժեք հանրագիտարան նվեր չի ստացել. պարզաբանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ի պատասխան հրթիռային հարձակումների

07/09/2026

Լիբանանի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի հարվածները

07/09/2026

Ղալիբաֆ․ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ավելի արագ, կոշտ և ցավոտ ռազմական պատասխանի

07/09/2026

Պեսկովը չի բացառել Փաշինյանի՝ մոտ ժամանակում Մոսկվա այցը

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)