02-07-2026 / 08:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ Կոնգրեսը կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին

2020/05/12 12:39
Ադրբեջան, Քաղաքականություն

Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի համավարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով:

«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել են Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը:

«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որևէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, մամուլից ազատորեն օգտվելու և տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ գործիչների ու թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»,- նշված է հայտարարությունում:

ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշված է՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել և տուգանել են, իսկ մեկ դեպքում, հնարավոր է, խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների և լրագրողների:

Նախորդ Լուրը

Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 3․538-ի

Հաջորդ Lուրը

Թուրքիան մտադիր չէ փակել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Այլ Լուրեր

Ադրբեջան

ՆԱՏՕ-ն դասընթաց է անցկացնում Բաքվում

01/07/2026
Ադրբեջան

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը

01/07/2026
Կարևոր

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս Մարագոս

01/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան մտադիր չէ փակել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)