Երևանում 2026 թվականի մայիսի 5-ին կանցկացվի Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը: «Արմենպրես»-ին արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ գագաթնաժողովին մասնակցության համար Հայաստան կժամանեն Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հույս հայտնեց գագաթնաժողովի շրջանակում Երևանում տեսնել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին:








