16-08-2026 / 17:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինացի երեխաների դժոխքն Անթալիայում

2025/12/02 17:40
Թուրքիա

Հայտնի է դարձել, թե Անթալիայում ապաստանված ուկրաինացի երեխաների հետ ինչպես են վարվել: Թուրքական մեդիայում տարածվող լուրերում այդ իրադարձություններն ամբողջացվել են «Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել» ձևակերպմամբ: Մասնավորապես «Առանց պատերազմ մանկություն ծրագրի» շրջանակներում Ուկրաինայից Թուրքիա բերված երեխաները ենթարկվել են տարատեսակ բռնության: Այդ մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ռուսլան Շոստակ անունով մարդու կողմից հիմնված «Շոստակ հիմնադրամի» իրականացրած ծրագրով 2022-ի փետրվարից հետո 510 երեխա Ուկրաինայում գտնվող հաստատություններից ժամանակավորապես տեղավորվել էին Անթալիայի հյուրանոցներ և երեխաների պաշտպանություն տեղական հաստատություններ: Նշվում է, որ 2024-ի մարտին կարևոր մի պատվիրակություն ուսումնասիրություն է անցկացրել երեխաներին ապաստանած Անթալիայի «Beldibi» հյուրանոցում և համապատասխան զեկույց պատրաստել: Դրանում ներառված էին Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարի, Դնիպրոպետրովսկ շրջանի ռազմական վարչության, Թուրքիայի հանրային աուդիտի հաստատության և «UNICEF»-ի Թուրքիայում գտնվող գրասենյակի ներկայացուցիչներ:

Չնայած նրան, որ զեկույցը չի հրապարակվել, միջազգային հետազոտող լրագրողների ցանցը՝ «Կազմակերպված հանցագործության և կոռուպիցայի զեկուցման նախաձեռնությունը» (OCCRP) կարողացել է հասանելիություն ստանալ այդ փաստաթղթին: Ինչպես նշում է աղբյուրը՝ ուկրաինացի 11 պաշտոնյայի ստորագրությամբ զեկույցում անտեսման և բռնության ահասարսուռ դեպքեր են արձանագրվել: Ընդգծվում է, որ պաշտոնական այդ զեկույցով փաստարկվել էր երեխաների անտեսումը, հոգեկան և սեռական բռնության ենթարկվելը: Բացի այդ, զեկույցում շեշտվել է, որ 2 աղջիկ երեխա հյուրանոցի աշխատողների ոտնձգությունների հետևանքով հղիացել են:

Նախորդ Լուրը

ԵՄ-ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտը Թուրքիային ու Վրաստանին կապելու համար

Հաջորդ Lուրը

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը կանցկացվի 2026թ. Երևանում

Այլ Լուրեր

Թուրքիա

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

13/08/2026
Թուրքիա

Թուրքիայում 115 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է հրդեհվել

13/08/2026
Թուրքիա

Կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետը հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունից դուրս գալու մասին

13/08/2026
Հաջորդ Lուրը

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը կանցկացվի 2026թ. Երևանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)