10-10-2026 / 09:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

2026/10/01 11:40
ԱՄՆ, Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Քաղաքականություն

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին կայացած ԱԱԽ նիստից հետո տարածված հաղորդագրությունում։

Խորհուրդը նախազգուշացրել է, որ ռազմական գործողությունների շարունակումը կարող է վերածվել հակամարտությունների նոր շրջափուլի՝ ավելի լուրջ հետևանքներ առաջացնելով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։

ԱԱԽ-ն անդրադարձել է նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով երկրի միասնության և տարածքային ամբողջականության ամրապնդման, պետական իշխանության տարածման և ինտեգրման գործընթացի կարևորությունը։ Նշվել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիային երկրի վերականգնման և միջազգային հանրության հետ հարաբերությունների զարգացման հարցում։

Գազայի և Լիբանանի վերաբերյալ խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է հարձակումները՝ չկատարելով խաղաղության հաստատմանն ուղղված իր պարտավորությունները։ Անկարան միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Իսրայելի այն գործողությունների դեմ, որոնք, ըստ թուրքական կողմի, խոչընդոտում են տարածաշրջանային կայունությանը։

ԱԱԽ-ն քննարկել է նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերջին զարգացումները՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել հրադադարի հաստատման ուղղությամբ։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԹուրքիա
Նախորդ Լուրը

Թբիլիսիում Իրանի դեսպանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերականգնել երկխոսությունը

Այլ Լուրեր

Վրաստան

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026
Ադրբեջան

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026
Իրան

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026
Հաջորդ Lուրը

Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերականգնել երկխոսությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026

Թուրքմենստանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահները

09/10/2026

Փեզեշքիանն առաջարկել է Իրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել

09/10/2026

Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթաց

09/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)