02-10-2026 / 00:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտը Թուրքիային ու Վրաստանին կապելու համար

2025/12/02 17:25
Հարավային Կովկաս

Եվրամիությունը 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։

Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։

«Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ նկատի ունի Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց (խմբ․ նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը), Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է, ինչպես դուք նույնպես գիտեք»,- մանրամասնել է Կոսը։

Նա հավելել է, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին ընդհանուր կապակցվածության ապահովման համատեքստում խնդրել է ներկայացնել առաջնահերթ ծրագրերի ցանկ։ Մարթա Կոսը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել ՀՀ ՏԿԵ նախարարության կարողություններն ուժեղացնելու հարցում, որպեսզի այն կարողանա կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք վերաբերում են կապակցվածության ապահովմանը։

«Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» նախագծի նպատակն է ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում Հարավային Կովկասում՝ սինխրոնացնելով Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը:

Նախորդ Լուրը

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

Հաջորդ Lուրը

Ուկրաինացի երեխաների դժոխքն Անթալիայում

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ

21/09/2026
Հարավային Կովկաս

Մինչև 2032 թվականը Վրաստանը «Միջին միջանցքի» զարգացման համար կներդնի մոտ 7 մլրդ դոլար․ Կոբախիձե

07/09/2026
Ադրբեջան

Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում քննարկել են խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային կապակցվածության ծրագրերը

31/08/2026
Հաջորդ Lուրը

Ուկրաինացի երեխաների դժոխքն Անթալիայում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Reuters․ Սիրիայի կառավարությունն ու «Հեզբոլլահ»-ը Թուրքիայում գաղտնի բանակցություններ են անցկացրել

01/10/2026

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01/10/2026

Մարոկկոյում առաջին անգամ կին վարչապետ է նշանակվել

01/10/2026

Արսեն Թորոսյան. Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի

01/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)