Վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 408-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջում:

Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4․816, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ է գտնվում 571 հիվանդ: Կորոնավիրուսից մահացել է 4, ապաքինվել՝ 95 քաղաքացի: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here