Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբին ԲՐԻԿՍ (BRICS) կազմակերպությանը 6 նոր անդամներ են միանալու, որոնց թվում են Սաուդյան Արաբիան, Իրանը և ԱՄԷ-ն:

«Որոշել ենք հրավիրել Արգենտինայի Հանրապետությանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը, Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Սաուդյան Արաբիայի Թագավորությանը և Արաբական Միացյալ Էմիրություններին՝ դառնալու BRICS-ի լիիրավ անդամներ: Անդամակցությունն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի մեկից»,- հայտարարել է Ռամաֆոսան Յոհանեսբուրգում կայացած գագաթաժողովի ընթացքում։

Նշենք, որ BRICS-ը, որի հիմնադիր պետություններն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան են, տնտեսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է  2001 թվականին:

Մոտ երկու տասնյակ երկրներ պաշտոնապես դիմել էին կազմակերպությանը միանալու համար:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here