15-07-2025 / 05:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

RSF. Ադրբեջանի իշխանությունները խեղդում են մամուլն ու խոսքի ազատությունը

2020/05/15 13:38
Ադրբեջան, Հասարակություն

Ադրբեջանի իշխանությունները խեղդում են մամուլը և խոսքի ազատությունը: Այս մասին կարծիք է հայտնել աշխարհում խոսքի և արտահայտման ազատության պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության (RSF) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի ղեկավար Ժաննա Կավելյեն:

Կավելյեն «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը 2020 թվականին 180 երկրների շարքում զբաղեցրել է 168-րդ տեղը՝ անցյալ տարվա համեմատ նահանջելով երկու հորիզոնականով։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի պաշտոնանկությունից հետո փոփոխության հույս կար, սակայն լրագրողների և մամուլին պաշտպանելու խոստումները չիրականացան։

Կավելյեն հայտնել է, որ անկախ լրագրողները, բլոգերները և նույնիսկ նրանք, որոնք ապրում են Ադրբեջանից դուրս շանտաժի են ենթարկվում և ձերբակալվում են անհիմն մեղադրանքներով։ Նա հավելել է, որ կազմակերպությունը շատ անհանգստացած է Ադրբեջանում ստեղծված իրավիճակով։

Նա նշել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսի կարանտինից հետո ուժեղացել է գրաքննությունը և երկրի իշխանությունները կարանտինային իրավիճակն օգտագործում են բռնաճնշումների համար:

«Մենք համոզված ենք, որ մարտի 17-ին «Տեղեկատվության և դրա պաշտպանության» մասին օրենքում կատարված փոփոխությունները շատ վտանգավոր են մամուլի ազատության համար: Պաշտոնյաները կարող են մեղադրել առցանց լրատվամիջոցների սեփականատերերին ոչ ճիշտ տեղեկատվություն հրապարակելու մեջ և պատժել նրանց: Լրագրողները ստիպված են համաճարակի վերաբերյալ օգտագործել միայն պաշտոնական տեղեկատվությունը: Նույնիսկ սոցցանցերի օգատերերը չեն կարող հրապարակել ոչ պաշտոնական տեղեկատվություն: Սա մեզ շատ է անհանգստացնում », -ասել է Կավելյեն:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա, հատկապես ՝ այն եվրոպական երկրները, որոնք առևտրով են զբաղվում Ադրբեջանի հետ:

Նախորդ Լուրը

Իրանցի մարզիկներին օրենքով արգելվել է մրցել իսրայելցի մարզիկների հետ

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում աճել է քաղբանտարկյալների թիվը

Այլ Լուրեր

Հասարակություն

Հոկտեմբերի 1-ից արտասահմանցի հանցագործները բանտի փոխարեն կարտաքսվեն Վրաստանից

14/07/2025
Արցախ

Արցախցիներին հրավիրեցին փոխվարչապետի մոտ, նրանք սկզբից հրաժարվեցին, հետո որոշեցին գնալ հանդիպման

14/07/2025
Ադրբեջան

Պետդեպարտամենտը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը

11/07/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում աճել է քաղբանտարկյալների թիվը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»

14/07/2025

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

14/07/2025

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

14/07/2025

France 24 հեռուստաընկերությունը ևս փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան իբր միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան

14/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)