Իրանն օրինագիծ է ընդունել, ըստ որի՝ իրանցի մարզիկներին սպորտային որևէ միջոցառման ժամանակ արգելվում է իսրայելցիների հետ մրցել։
«Մենք ունենք գաղափարական սկզբունքներ, որոնց համաձայն՝ սիոնիստական ռեժիմն ինքնիշխան պետություն չի ճանաչվում, հետևաբար՝ որևէ սպորտային մրցույթ նրանց դեմ տեղի չի ունենա»,- հայտնել է խորհրդարանի սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոհամեդ Ազիզը։
Նա նշել է, որ եթե այս որոշման հետևանքով իրանցի մարզիկները պետք է որակազրկվեն, ուրեմն «թող այդպես էլ լինի», քանի որ երկրի գաղափարական սկզբունքները շատ ավելի կարևոր են սպորտային մրցույթներից։ Նման քայլի գնալու դեպքում իրանցի մարզիկներին միջազգային պատժամիջոցներից ազատելու պատասխանատվությունը խորհրդարանը դրել է սպորտի ֆեդերացիայի վրա։
Միջազգային օլիմպիական կոմիտեի և միջազգային սպորտային բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքն այս որոշմանը դեռևս հայտնի չէ։ Իրանը նախկինում նույնպես Իսրայելի նկատմամբ թշնամանքից և պաղեստինիցիների հետ ունեցած համերաշխ հարաբերություններից դրդված իր մարզիկներին արգելել էր պայքարի մեջ մտնել իսրայելցի մարզիկների հետո։
Իրանի սպորտի նախարարությունը վերջերս փորձում էր իսլամական ակումբի և մարզիկների նկատմամբ նման գործողությունների հետևանքով սահմանված պատժամիջոցներին լուծում տալ։