22-04-2026 / 01:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էմանուել Ճգնավորյանը՝ «Տարվա միլանցի» կոչման թեկնածու

2025/12/30 11:23
Մշակույթ

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր մաեստրո Էմանուել Ճգնավորյանը, որը 2024 թվականին ստանձնել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարումը, հայտնվել է «Տարվա միլանցի» կոչման թեկնածուների թվում՝ ըստ «Corriere della Sera» պարբերականի ընթերցողների հարցումների։

Իտալական ամենահին և ազդեցիկ թերթերից մեկը նշել է «ոչ միայն դիրիժորի արտասովոր տաղանդը, այլև ավելի ու ավելի շատ մարդկանց դասական երաժշտության մոգությանը մոտեցնելու նրա կարողությունը»՝ ընդգծելով, որ «նրա ղեկավարությամբ Միլանի սիմֆոնիկ նվագախմբն անցել է բոլորովին նոր մակարդակի»։

Իտալական հանրահայտ մեկ այլ պարբերական՝ «Il Giorno»-ն, ծավալուն հոդված է նվիրել մաեստրոյի մասնակցությամբ համերգներին։ Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին և հունվարի 1-ին Էմանուել Ճգնավորյանը և Միլանի սիմֆոնիկ նվագախումբը կկատարեն Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան Միլանի լեգենդար «Auditorium di Milano Fondazione Cariplo» բեմում։

Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականին Ավստրիայում՝ հայ երաժիշտ և հասարակական գործիչ Լորիս Ճգնավորյանի ընտանիքում։ Առաջին անգամ Էմանուելը նվագախմբի հետ հանդես է եկել, երբ ընդամենը 7 տարեկան էր, իսկ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2015 թվականին՝ Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթում։ 28 տարեկանում նա ստանձնել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարի պաշտոնը, իսկ 2025 թվականի հոկտեմբերին հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնում փոխարինելով Քրիստոֆ Էշենբախին։

Նախորդ Լուրը

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հաջորդ Lուրը

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ. Սերդար Քըլըչ

Այլ Լուրեր

Անվտանգություն

«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

18/04/2026
Հայաստան

Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

18/04/2026
Իրան

Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

14/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ. Սերդար Քըլըչ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)