17-05-2026 / 18:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

2026-ից Վրաստան մուտքի պարտադիր ապահովագրության պահանջը չի տարածվի բոլորի վրա

2026/01/02 18:01
Հայաստան, Հասարակություն, Վրաստան

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար սահմանվում է առողջության և դժբախտ պատահարի պարտադիր ապահովագրության պահանջ։ Միաժամանակ որոշ խմբեր ազատված են այդ պարտավորությունից։

Այս մասին «Արմենպրեսս»-ին հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցողները, դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները։ Ազատված են նաև այն անձինք, որոնց մուտքը Վրաստան նախատեսված է միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով, ինչպես նաև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։

Մնացած զբոսաշրջիկների համար ապահովագրությունը պետք է ներկայացվի ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից և պետք է ունենա առնվազն 30 հազար լարիի ապահովագրական սահմանաչափ։

Ապահովագրությունը պարտադիր է Վրաստանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում և պետք է պարունակի պայմանագրի կողմերի, ծածկույթի տարածքի, ապահովագրված ռիսկերի, ապահովագրության ժամկետների և ապահովագրական գումարի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ։

Նախորդ Լուրը

Երևանի քաղաքապետարանը հորդորում է սահմանափակել ավտոմեքենաների օգտագործումը՝ մերկասառույցի վտանգի պատճառով

Հաջորդ Lուրը

Արման Ծառուկյանը խոստացել է չեմպիոնական գոտին նվաճել 2026-ին

Այլ Լուրեր

Հայաստան

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026
Հայաստան

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են Արևմուտքի պատճառով․ Լավրով

15/05/2026
Հաջորդ Lուրը

Արման Ծառուկյանը խոստացել է չեմպիոնական գոտին նվաճել 2026-ին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)