10-05-2026 / 09:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում

2026/01/07 13:33
Հայաստան, Հասարակություն

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Մինչ պարտադիր դրույթն ուժի մեջ մտնելը, 2025 թվականի վերջին հնարավորություն էր տրված գործատուներին աշխատանքի նոր ընդունվողների պայմանագրերը կնքել նոր հարթակով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն 400-ից ավելի պայմանագիր կնքվել է։

«Համակարգը գործարկվել է դեռ նախորդ տարվա հոկտեմբերից։ Այս ընթացքում այն պայմանագրերի թիվը, որոնք ստորագրվել են թե աշխատողների, թե գործատուների կողմից, կազմում է 433։ Դրանից բացի, համակարգում ներկայում 1520 աշխատանքային պայմանագիր կա, որը դեռ աշխատողի կողմից ստորագրված չէ»,-ասաց Աննա Պողոսյանն՝ ընդգծելով, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ համակարգում կա պայմանագիրը կնքելու օրինակելի ձև՝ անհրաժեշտ բոլոր դաշտերով, որոնք պետք է պարտադիր լրացվեն։ Այսինքն՝ գործատուի համար որևէ բարդ գործընթաց չկա։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա նրանք պարտադիր պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն։

«Այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն, որևէ խնդիր չկա, իսկ այն քաղաքացիները, որոնք չունեն, պարտադիր պետք է ձեռք բերեն։ Դա կարող են անել նաև՝ մոտենալով իրենց բջջային օպերատորի գրասենյակ ու ստանալ MID՝ էլեկտրոնային ստորագրություն։ Դրանից բացի, անհրաժեշտ է հեռախոսում ունենալ Selfportal հավելվածը։ Սա այն հավելվածն է, որով քաղաքացիները իրենց եկամուտներն են հայտարարագրել»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Selfportal հավելվածում քաղաքացիները կտեսնեն իրենց աշխատանքային պայմանագրերը ու ծանոթանալուց հետո կարող են թվային ստորագրությամբ հաստատել։ Ի դեպ, եթե քաղաքացին տարբեր աշխատավայրեր ունի, ապա այդ նույն հարթակում բոլոր աշխատավայրերի աշխատանքային պայմանագրերը հասանելի կլինեն։ Այդ բոլոր աշխատանքային պայմանագրերը կտեսնի միայն տվյալ քաղաքացին, նրա մյուս գործատուները տեսնելու են միայն իրենց վերաբերող պայմանագրերը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում աշխատող օտարերկրացիներին, ապա նրանք ևս կարող են մոտենալ տեղական բջջային օպերատորի գրասենյակ ու ստանալ MID՝ էլեկտրոնային ստորագրություն։ Դրա համար օտարերկրացիների պարագայում նույնականացման քարտ չի պահանջվում։

Մասնագետները նշեցին, որ այս փոփոխությունը շատ կարևոր է թե գործատուների, թե աշխատողների, թե պետության համար։ Գործատուները կկարողանան պատշաճ կերպով կազմել աշխատանքային պայմանագրերը՝ առանց որևէ բացթողման, քանի որ լինելու են լրացման պարտադիր դաշտեր։ Աշխատողն էլ չի մնա առանց աշխատանքային պայմանագիր ու այն մշտապես իր ձեռքի տակ կլինի։ Ինչ վերաբերում է պետությանը, ապա նոր գործիքակազմով կապահովվի առավել թափանցիկություն։ Դա շատ կարևոր է հատկապես տեսչական մարմնի կամ այլ վերահսկող մարմինների համար։

Նախորդ Լուրը

Իմ հայրենիքն ինձ համար ավելի վեր է. հայ դահուկորդը՝ «Ադրբեջան» բառն իր մարզահագուստի վրա փակելու ու տուգանվելու մասին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ ռազմական պատժամիջոցները

Այլ Լուրեր

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026
Կարևոր

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026
Ադրբեջան

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ ռազմական պատժամիջոցները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)