02-07-2026 / 02:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պապոյան․ Ավելի քան 630 քաղաքացի հետ կստանա 2025-ին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը

2026/01/08 14:57
Տնտեսություն

ՀՀ ավելի քան 630 քաղաքացի հետ կստանա 2025-ին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել էէկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«636 քաղաքացի, որոնք անցյալ տարի էլեկտրական մեքենա են ներմուծել և մաքսազերծել, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան։

2025-ին տրամադրվել է 5000 քվոտա անհատների և իրավաբանական անձանց և 3000 դիլեր կազմակերպություններին՝ էլեկտրամոբիլ ներմուծելու և առանց մաքսատուրքի մասազերծելու նպատակով։ Դիլերներն իրենց 3000 քվոտայից 636-ը չեն օգտագործել, մենք էլ այն տեղափոխել էինք անհատների և իրավաբանական անձանց դաշտ։

Այդ տրամաբանությամբ՝ 5001-րդ քաղաքացին, որը մոտեցել է ու վճարել է մաքսատուրքը՝ հետ կստանա իր մաքսատուրքը։ Այդպես գումարները հետ կստանան նաև 5002-րդ, 5003-րդ և մինչև 5636-րդ մարդը»,- ասել է Պապոյանը։

Պապոյանը հավելել է, որ պետական եկամուտների կոմիտեն պարտավորվել է հրապարակել փոխհատուցում ստացող անձանց ցանկը մինչև հունվարի 10-ը։ Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ ԱԱՀ-ից ազատություն կտրվի այն քաղաքացիներին, ովքեր էլեկտրամոբիլ կներկրեն Հայաստան մինչև փետրվարի 1-ը։

Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակում 2026-ին ստացել է 15,000 քվոտա առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներմուծման համար։ Այդ արտոնությունը որոշվել է կիրառել նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների նկատմամբ։

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Հաջորդ Lուրը

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հետ

Այլ Լուրեր

Թուրքիա

Վրաստանը խրախուսում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Պապուաշվիլի

30/06/2026
ՌԴ

Պուտինը խոստովանել է Ռուսաստանում վառելիքի պակասի առկայությունը` ուկրաինական հարվածների ֆոնին

29/06/2026
Կարևոր

Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ

26/06/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)