01-10-2026 / 06:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զորականցի երեխաների կազմակերպած ծեծկռտnւքին մասնակից երեխայի հայրը՝ Արթիկի ՔԿ պետի տեղակալը, ազատվել է պաշտոնից

2026/01/08 16:22
Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից։

Վերջինիս ազատումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 28-ին հրապարակված տեսանյութով, որտեղ արձանագրված է անչափահաս երեխայի նկատմամբ ծեծի և նվաստացման դեպք, որի մասնակիցներից մեկը Ռուբեն Գասպարյանի որդին է։

Հիշեցնենք, որ դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ անչափահասներ ծեծում և նվաստացնում իրենց հասակակցին՝ ամբողջ ընթացքը տեսանկարահանելով։ Համացանցում լայն արձագանք եղավ, բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 3-ին ասել էր, որ երեխայի հայրը շարունակում է մնալ համակարգում:

«Հոր հետ կապված, ես կասեմ հետևյալը. քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ-որ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է ինչ-որ պայմաններ ստեղծել, որպեսզի որդին ավելի լավ պայմաններում կրի խափանման միջոցը, մենք չենք դիտարկում պաշտոնավարման դադարեցման հարցը: Եթե և երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, մենք այդ հարցը կքննարկենք»,-նշել էր նախարարը:

Նախորդ Լուրը

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հետ

Հաջորդ Lուրը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հ․ Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30/09/2026
Հասարակություն

Սիրիայում տեղահանվածների ճամբարներից ավելի քան 60 հազար մարդ վերադարձել է տուն

28/09/2026
Ադրբեջան

Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը»

24/09/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026

Ադրբեջանն ԱԹՍ-ներ կմատակարարի Պակիստանին

30/09/2026

Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հ․ Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը ավելի քան 500 մլն դոլարի ռազմարդյունաբերական պայմանագրեր կստորագրեն

30/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)