02-04-2026 / 20:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան

2026/01/14 14:31
Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ինչպես հայտնում է news.am-ը, այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ այնուամենայնիվ տարածք կա և դեպի ԵՄ անդամակցության ճանապարհով գնալ, և լինել ԵԱՏՄ անդամ։ Եվ մենք հիմա այսօր այդ տարածքի մեջ ենք։ Մենք հստակ հայտարարում ենք, ձև չենք անում, որ գնում ենք այս ճանապարհով։

Մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ինչ նշանակում է որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար այնքան ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ ԵԱՏՄ անդամ։ Երբ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրի, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտությունից։

Իմիջիայլոց, ես դա էլ չեմ ուզում թաքցնել և չեմ ուզում դիվանագիտական սեթևեթանքի ժանրին տրվեմ, մեր կառավարության մեծագույն առաքելություններից մեկը ես համարում եմ այն, որ Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ ժողովուրդը ունենա ընտրություն։

Ընդհանրապես մեր նորանկախ շրջանի ամենակարևոր արձանագրումներից մեկը այն է, որ մեզ անընդհատ ներսից ու դրսից ասում են՝ դե մենք տարբերակ չունենք։ Ոչ, մենք ունենք տարբերակներ և մեր կառավարության մեծագույն առաքելությունը ես համարում եմ այն, որ մեր ժողովուրդը այդպես շիվարածի կարգավիճակով չլինի։

Մենք ունենք տարբերակներ, մեր այս ընթացքը ցույց տվեց, որ մենք ունենք տարբերակներ և մենք այդ տարբերակների մենյուն ստեղծում ենք Հայաստանի ժողովրդի համար։ Մենք նաև այդ մենյուի մեջ մենք առաջնորդում ենք և ասում ենք, որ այո, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ընդամենը հանգամանքների, պատահական հանգամանքների բերում չէ, այլ մեզ համար ռազմավարություն է, բնականաբար ժողովրդավարական երկիրը ձգտում է լինել ժողովրդավարական երկրների միջավայրում, և մենք գնալու ենք այս ճանապարհով»,– հայտարարեց Փաշինյանը։

Նախորդ Լուրը

Հաջորդիվ պետք է զարգացում լինի Հայաստան-Թուրքիա հարթության վրա. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Ի՞նչ են խոսել Ֆիդանն ու Արաղչին

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026
Ժամանց

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Հաջորդ Lուրը

Ի՞նչ են խոսել Ֆիդանն ու Արաղչին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)