22-04-2026 / 09:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իգդիրում սկսել են պատրաստվել հայ-թուրքական սահմանի բացմանը

2026/01/15 12:53
Թուրքիա, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Թուրքական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Ալիջան-Մարգարա սահմանային անցակետի սպասվող բացումը, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հատկապես սահմանամերձ Իգդիրում։ Իգդիրի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը նշել է, որ սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ կստեղծի տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև զբոսաշրջություն՝ շեշտելով, որ յուրաքանչյուր նոր բացված սահման տեղի արտադրողների և առևտրականների համար նշանակում է նոր շուկա, աշխատատեղեր և հզոր տնտեսական ապագա։

Ըստ Արլսանի՝ այս համատեքստում Իգդիրում արդեն մեկնարկել են ենթակառուցվածքների ամրապնդման աշխատանքները։ Զարգացման գործակալությունների հետ համագործակցությամբ հայտեր են ներկայացվել երեք նոր չորսաստղանի հյուրանոցային նախագծերի իրականացման համար, իսկ քաղաքի ողջ տարածքում սկսվել է արդիականացման գործընթաց՝ Հայաստան այցելող երրորդ երկրների քաղաքացիներին Իգդիրում լավագույնս հյուրընկալելու նպատակով։ Առևտրի պալատը կոնկրետ քայլեր է ձեռնարկում նաև բիզնեսներին նոր գործընթացին հարմարեցնելու ուղղությամբ. խանութներում պատրաստվում են տեղադրել ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով «Բարի գալուստ» գրություններ, իսկ սպասարկման ոլորտի աշխատակիցների համար անցկացվում են հատուկ դասընթացներ՝ հյուրերին դիմավորելու և բարեհամբույր առևտրի մշակույթ ձևավորելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն արդեն ավարտված է, և նախատեսվում է, որ ամսվա վերջին սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար։

Նախորդ Լուրը

«Գազպրոմ»-ը 2025 թ․ Վրաստանին մատակարարել է 40.4%-ով ավելի գազ

Հաջորդ Lուրը

Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի հետ․Փաշինյանը վարձկաններին վերադարձի մասին

Այլ Լուրեր

Իրան

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026
Հայաստան

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026
Թուրքիա

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026
Հաջորդ Lուրը

Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի հետ․Փաշինյանը վարձկաններին վերադարձի մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)