23-07-2026 / 21:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվան և Դամասկոսը մտադիր են խորացնել հարաբերությունները

2026/01/29 10:30
Մերձավոր Արևելք, ՌԴ, Քաղաքականություն

Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Օրակարգում ներառված էին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը և դրանց հեռանկարները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Պուտինը նշել է, որ ալ-Շարաայի վերջին այցից հետո երկու երկրների տարբեր գերատեսչություններ ակտիվ աշխատել են, մի շարք լավ նախաձեռնություններ ունեն նախատեսված արդյունաբերության, մարդասիրական օգնության, սպորտի, բժշկության և շինարարության ոլորտներում։

«Մենք ուշադիր հետևել ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու Ձեր ջանքերին։ Ուզում եմ շնորհավորել Ձեզ, քանի որ այս գործընթացը նոր թափ է հավաքում։ Մենք միշտ պաշտպանել ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գաղափարը. դուք գիտեք դա, և մենք աջակցում ենք այս ուղղությամբ Ձեր բոլոր ջանքերը»,-ասել է ՌԴ նախագահը։

Իր հերթին, Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան ընդգծել է սիրիա-ռուսական հարաբերությունների կարևորությունը, դրանց զարգացումը վերջին մեկ տարվա ընթացքում՝ նշելով Ռուսաստանի դերը Սիրիայի միասնության և կայունության աջակցության, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում։

Նշենք, որ սա ալ-Շարաայի երկրորդ այցն է Մոսկվա Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկը ստանձնելուց հետո։

Նախորդ Լուրը

Շարունակվում է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը

Հաջորդ Lուրը

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած ագրեսիայի. Արաղչի

Այլ Լուրեր

Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.
Իրան

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026
Միջազգային

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած ագրեսիայի. Արաղչի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

23/07/2026
Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)