20-11-2025 / 06:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կորոնավիրուսային իրավիճակը տարածաշրջանում մայիսի 19-ի դրությամբ

2020/05/19 18:14
Թուրքիա, Իրան, Հայաստան, Հասարակություն, Վրաստան

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 19-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հրապարակած տվյալների համաձայն՝ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 25․141 թեստ, որոնցից 1․158-ի պատասխանը դրական է եղել։

Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 31 դեպք, առողջացել է 1․615 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 150․593 հաստատված դեպք և մահվան 4․171 դեպք, առողջացել է 111․577 հիվանդ:

Ադրբեջանում  մայիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք, 40 մարդ ապաքինվել է, 1 մարդ՝ մահացել։

Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վարակման 3․387 դեպք, 2․055 մարդ ապաքինվել է, իսկ 1․333 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Մինչ այժմ կատարվել է 235․910 թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածների 1 դեպք։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 702 դեպքից բուժվողների թիվը կազմում է 233, մահացածների թիվը՝ 12, իսկ բուժված անձանց թիվը՝ 456:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3․914 պոտենցիալ վարակակիր, ստացիոնարում բժիշկների հսկողության տակ է՝ 340 անձ: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում ավելացել է 2․111-ով՝ կազմելով 124․603: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան 62 դեպք է արձանագրվել։

Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7․119։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 97․173։ Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը  2․698 է։ Մինչ օրս 716․176 ախտորոշիչ թեստ է անցկացվել։

Հայաստանում մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 218 նոր դեպք և 145 առողջացած, ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 5․041 դեպք, որոնցից 2019-ը՝ առողջացած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքը: 

Ներկա պահին փաստացի բուժում է ստանում 2․788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է  43․041 թեստավորում: Կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահվան դեպքերի թիվը հասել է 64-ի, վերջին օրվա ընթացքում ավելացել է ևս 3-ով։

Արցախի Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ մայիսի 19-ի դրությամբ երկրում հաստատված Covid-19 դեպքերի թիվը 28 է: Ընդհանուր առմամբ թեստավորվել  է 581 քաղաքացի: Մինչ օրս կորոնավիրուսից բուժվել է 8 վարակակիր, մահվան դեպքեր չեն գրանցվել։ Մեկուսացման մեջ է գտնվում 71 քաղաքացի։

Նախորդ Լուրը

Համավարակի թուլացումից հետո Սիրիայի կառավարությունն ու զինված ընդդիմությունը բանակցություններ կսկսեն

Հաջորդ Lուրը

Փաշինյանը շնորհավորել է Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանը շնորհավորել է Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)