11-02-2026 / 15:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության առանցքային սկզբունքը ռազմավարական հավասարակշռությունն է. փորձագետ

2026/02/11 11:25
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ

ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության առանցքային սկզբունքը ռազմավարական հավասարակշռությունն է, որը ներկայում ներառում է Վաշինգտոն-Երևան, Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները, իսկ ապագայում, վստահաբար, անդրադառնալու է նաև Վաշինգտոն-Թբիլիսի հարաբերությունների վրա։ Նման կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան:

Ըստ Պետրոսյանի՝ թերևս բարդ, բայց հենց այս մոտեցման վրա հիմնված քաղաքականությունը կկարողանա երաշխաավորել ԱՄՆ-ի հնարավորինս հարթ ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում։

«Տարածաշրջան, որը ռազմավարական նշանակություն է ունեցել ամերիկյան բոլոր վարչակազմերի համար, բայց ավելի բովանդակային ներկայություն ապահովելու առավել լայն տեսլականը հնարավոր է դառնում հենց Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարաման երկրորդ ժամկետի ընթացքում։ Իսկ նման հնարավորությունների ստեղծման հիմնական նախապայմաններն են աշխարհակարգի, նաև դրա ազդեցությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային կարգի փոփոխությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունների քաղաքական առաջնահերթությունները։ Նման իրավիճակում, մեծ հավանականությամբ առաջիկայում ականատես կլինենք նաև ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում բովանդակային տեղաշարժերի, քանի որ բոլոր գլոբալ դերակատարների համար այս տարածաշրջանը հետաքրքիր է ամբողջությամբ։ Եվ այստեղ երաշխավորված ազդեցություն ապահովումն էլ կանխատեսելի է հենց հարավկովկասյան բոլոր երկրների հետ հավասարակշռված համագործակցության սկզբունքով գործելու եղանակով։

Որպես վերոնշյալի փաստացի ցուցիչ կարելի է դիտարկել նաև ԱՄՆ փոխնախագահի այցի ընթացքում արձանագրված արդյունքները։

ԱՄՆ-ի և ՀՀ միջև ստորագրվել է Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը (նման փաստաթուղթ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ստորագրվել է դեռևս 2025 թ. հունվարին)։

ԱՄՆ-ն Հայաստանին վաճառել է հետախուզական բնույթի աթս-ներ, Ադրբեջանին՝ ռազմական նշանակության մոտորանավակներ։ Իսկ քաղաքական հռետորաբանության հարթությունում՝ փոխադարձ դրվատանքի անհամար խոսքեր երկկողմ հարաբերությունների, և բոլոր առաջնորդների հասցեին։

Իհարկե, ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցում ևս ակնհայտ են Ադրբեջանի հետևողական ջանքերը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի թիվ 1 գործընկերը դառնալու հարցում։ Եվ հետավաբար Հայաստանի դիվանագիտական ջանքերի մի զգալի հատված պետք է ուղղված լինի ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հավասարակշռության կարևորությունը նաև ամերիկյան կողմի համար ընդգծելուն և տարաշածրջանային ներառականության միջավայրի հնարավորինս ապահովելուն»,-նշել է փորձագետը։

Նախորդ Լուրը

Վենսը և Ալիևը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին

Հաջորդ Lուրը

Նենսի Փելոսին քննադատել է Վենսին՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը ջնջելու համար

Այլ Լուրեր

Ադրբեջան

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

11/02/2026
Հայաստան

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում. Խոշոր ժայռաբեկորները թափվել երթևեկելի հատվածում (Տեսանյութ)

11/02/2026
Թուրքիա

Մարտի 11-ից նախատեսվում են Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր

11/02/2026
Հաջորդ Lուրը

Նենսի Փելոսին քննադատել է Վենսին՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը ջնջելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողան․ «Այն, ինչ ցանկանում ենք մեզ, նույնը ցանկանում մեր հարևաններին»

11/02/2026

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

11/02/2026

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում. Խոշոր ժայռաբեկորները թափվել երթևեկելի հատվածում (Տեսանյութ)

11/02/2026

Մարտի 11-ից նախատեսվում են Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր

11/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)