Ermenihaber.am-ը հայտնում է, որ ամերիկյան «Bloomberg» պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր իրավահաջորդի վերաբերյալ։
Նշվում է, որ Էրդողանից հետո քաղաքական դինամիկան դեռևս անորոշ է, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներսում այդ հարցը դեռևս մնում է տաբու, բայց որոշ անուններ շրջանառվում են կուլիսներում։ Ըստ Bloomberg-ի՝ Էրդողանի հնարավոր իրավահաջորդը կարող է լինել նրա կրտսեր որդին՝ Բիլալ Էրդողանը, ով վերջին շրջանում ակտիվ կերպով երևում է լրատվամիջոցներում։
Նշվում էր, որ Բիլալ Էրդողանի մասնակցությունը միջոցառումներին մեկնաբանվում են որպես քաղաքական ասպարեզում ակտիվ դեր ստանձնելու նախապատրաստության նշան։ «Bloomberg»-ին մոտ կանգնած որոշ աղբյուրների համաձայն՝ կուլիսներում ջանքեր են գործադրվում նրան տեսանելի դարձնելու և նրա շուրջը հավատարիմ շրջանակ ստեղծելու համար։
Հնարավոր է համարվում, որ առաջին փուլում Բիլալ Էրդողանը կարող է նշանակվել «ԱԶԿ»-ի նախագահի պաշտոնում, այնուհետև՝ երկրի փոխնախագահի։ Այդպիսով պետական կառավարման մեջ ավելի ակտիվ դերակատարում կունենա։ Բայց դա վերջնականապես չեն հաստատվել, այլ ուղղակի մնում է հնարավոր սցենարների շարքում։








