Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց թուրքական «Գալաթասարային»։
Ստամբուլում տեղի ունեցած խաղում «Յուվենտուսը» պարտություն կրեց 2:5 հաշվով։ Թուրինյան ակումբից գոլի հեղինակ դարձավ Տյոն Կոպմեյներսը, ով երկու անգամ գրավեց թուրքական ակումբի դարպասը: Թուրքական ակումբից աչքի ընկան Գաբրիել Սառան, Նոա Լանգը (2 անգամ), Դեվինսոն Սանչեսը, Սաշա Բոեն:
Պատասխան հանդիպումը կկայանա Թուրինում՝ փետրվարի 26-ին:







