21-04-2026 / 15:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել Լեհաստանի հետ

2026/02/19 15:23
Անվտանգություն, Հայաստան

Հայաստանի կառավարության նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր ստորագրելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանը մեծապես կարևորում է Լեհաստանի հետ փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը՝ նպատակ ունենալով պաշտպանական ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Նշվում է, որ երկու երկրների բարձր քաղաքական մակարդակով պարբերական շփումները և բազմաոլորտ համագործակցությունը նախադրյալ են ամուր միջպետական կապերի ձևավորման համար՝ հատկապես ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական փոխգործակցության զարգացման տեսանկյունից։

Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005 թվականի մարտի 21-ին։

Նոր համաձայնագիրը նպատակ ունի սահմանել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա։

Փաստաթղթում ամրագրված են համագործակցության ոլորտներն ու ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության դրույթները, երրորդ երկրներին վաճառքի կարգավորումները, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։ Նշված են նաև վեճերի կարգավորման և համաձայնագրի ուժի մեջ մտնելու ու դադարեցման մեխանիզմները։

Կառավարության հիմնավորման մեջ ընդգծվում է, որ համաձայնագրի ստորագրումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից՝ պաշտպանության ոլորտում զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ։

Ըստ նախագծի՝ համաձայնագիրը կնպաստի միջազգային պաշտպանական համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը ռազմատեխնիկական բնագավառում։

Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է քննարկվի և վավերացվի նաև Ազգային ժողովի կողմից։

Նախորդ Լուրը

Լեհաստանի վարչապետ. Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից

Հաջորդ Lուրը

World Travel Awards. Հայաստանն արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ֆիդանն Անթալիայում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

21/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

21/04/2026
Անվտանգություն

Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 անդամ է ձերբակալվել

21/04/2026
Հաջորդ Lուրը

World Travel Awards. Հայաստանն արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար դեռ չի մեկնել Պակիստան

21/04/2026

Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող է մահացել

21/04/2026

Ֆիդանն Անթալիայում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

21/04/2026

Բեռլինում ՌԴ դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)