01-10-2026 / 18:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ստրասբուրգում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը (Տեսանյութ)

2026/03/12 15:36
Հայաստան, Մշակույթ

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մասնակցությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

«Արմատագիր -երկխոսության ուժը» խորագիրը կրող քանդակը տեղադրվել է ՀՀ կողմից՝ որպես երախտագիտության նշան Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Քանդակը կազմված է Հայոց այբուբենի տառերից:

Ռոբերտա Մեցոլան իր ելույթում ընդգծել է, որ երկխոսությունը ժողովրդավարության հիմնարար հիմքերից մեկն է, որը միավորում է մարդկանց և նպաստում առաջընթացին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանն իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա»,- ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայոց այբուբենի ստեղծումը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում և հանդիսանում է հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը։

«Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», նշել է վարչապետը:

Նախորդ Լուրը

Թուրքիայում կարգելվի մեկանգամյա պլաստիկ իրերի օգտագործումը

Հաջորդ Lուրը

Վրաստանը նշել է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման պայմանները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01/10/2026
Հայաստան

Արսեն Թորոսյան. Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի

01/10/2026
Հայաստան

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանը նշել է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման պայմանները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01/10/2026

Մարոկկոյում առաջին անգամ կին վարչապետ է նշանակվել

01/10/2026

Արսեն Թորոսյան. Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի

01/10/2026

Flydubai-ի՝ ԱՄԷ-ից Իսրայել չվերթները ժամանակավորապես դադարեցվել են

01/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)