17-05-2026 / 15:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկին հաջորդած 19 օրերին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է 5068 տարանցիկ թռիչք

2026/03/27 10:41
Հայաստան, Մերձավոր Արևելք

Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մեկնարկին հաջորդած 19 օրերին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է քաղաքացիական ինքնաթիռների 5068 տարանցիկ թռիչք։ Դրանց քանակն առավելագույնին է հասել իրավիճակի սրման առաջին տասնօրյակում, իսկ հաջորդ տասնօրյակի ընթացքում գրանցվել է նվազման միտում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների օդային տարածքում հրթիռների և ռազմական ինքնաթիռների գերակայության հաստատումը ու դրա հետևանքով քաղաքացիական օդանավերի թռիչքների մասնակի կամ ամբողջական արգելքը ավիաընկերություններին դրդել է յուրացնել նոր երթուղիներ և խնդրահարույց հատվածը հատել այլ ուղղություններով, որոնց մի մասն անցնում է Հայաստանի «երկնքով»: Արդյունքում՝ Հայաստանի օդային տարածքում թռիչքների հաճախականությունը և քանակը որոշակիորեն ավելացել է:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացանք, որ հակամարտության սկսվելուց հետո, առաջին տասնօրյակում, Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքների քանակը՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է, սակայն հաջորդ 10 օրերին գրանցվել է թռիչքների քանակի նվազման միտում։

Ոլորտը համակարգող կառույցի հաղորդմամբ՝ մարտի 1-ից մինչև 19-ը ներառյալ ՀՀ օդային տարածքով իրականացվել է 5068 տարանցիկ թռիչք։ Մինչդեռ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդային տարածքում օրական սպասարկվել է շուրջ 271 տարանցիկ թռիչք, որոնք իրականացրել են շուրջ 300 ավիաընկերություններ։

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են նաև, որ տարածաշրջանում անվտանգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչք իրականացնող նոր ավիաընկերություններ գրեթե չեն եղել։ Նշվում է նաև, որ թռիչքների մայրուղիների ընտրության որոշումը բացառապես օդանավը շահագործող ընկերությունների իրավասության տիրույթում է։

Հարցին, թե ավիաընկերությունները որքա՞ն գումար են վճարում Հայաստանին՝ մեր երկրի օդային տարածքով իրականացված յուրաքանչյուր չվերթի համար՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պատասխանեցին.

«Տարանցիկ թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձվող գումարի մեծությունը պայմանավորված է օդանավի առավելագույն թռիչքային քաշով, իրականացված թռիչքի հեռավորությամբ և «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության հետ համաձայնեցված ու հաստատված գործակցով։ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդային տարածքով իրականացված մեկ տարանցիկ թռիչքի համար միջինում հաշվեգրվել է 83 եվրո»։

Կոմիտեից տեղեկացանք նաև, որ տարածաշրջանի երկրներից ներկայում դեպի Հայաստան չվերթներ են իրականացվում Արաբական Միացյալ Էմիրություններից և Լիբանանից։     

Նախորդ Լուրը

Մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը

Հաջորդ Lուրը

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026
Հայաստան

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026
Հաջորդ Lուրը

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)