17-07-2026 / 06:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կամո Ունանյանը 55 վայրկյանում պարտության է մատնել իրանցի մրցակցին (Վիդեո)

2026/03/30 15:22
Հայաստան, Սպորտ

Կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը տպավորիչ հաղթանակ է տարել իրանցի մարզիկ Ամիր Բախրամեդջանի նկատմամբ mարտի 28-ին անցկացված Hype Fighting MMA խոշոր մրցաշարում, հայտնում է Հայաստանի կարատեի միության լրատվականը։

«Հենց սկզբից էլ պլանավորել էի հարձակողական մարտ վարել։ Այդ պլանը շատ լավ աշխատեց, քանի որ մրցակիցս պատրաստ չէր նման արագ ընթացքի, և իմ պլանավորած հնարքը լիովին իրականություն դարձավ», -մեկնաբանելով իր հաղթանակը՝ ասել է Կամո Ունանյանը։

Այս հաղթանակը Կամո Ունանյանի համար ուներ երկու առանցքային նշանակություն. նախ՝ տպավորիչ այս արդյունքով նա վերահաստատել է իր տեղը MMA-ի ռինգում՝ պահպանելով անպարտելիի տիտղոսը՝ 8 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Բացի այդ, սա մարզիկի առաջին մենամարտն էր ողնաշարի բարդ վիրահատությունից հետո։

Վերջին վեց ամիսների ընթացքում Ունանյանը չէր մարզվել և միայն վերջերս է վերսկսել վերականգնողական մարզումները։ Չնայած մրցակցի վերջին պահին փոփոխությանը և առողջական լուրջ ռիսկերին՝ նա ընդունել է մարտահրավերը և հաջողությամբ իրականացրել այն։

«Անկեղծ լինեմ՝ դեռ լիովին չեմ վերականգնվել։ Բայց ես ժամանակ չունեմ սպասելու լիարժեք ապաքինմանը, քանի որ սպորտային կարիերայում ժամանակն արագ է անցնում։ Գիտակցված ռիսկի գնացի մրցաշարին մասնակցելու համար և արդեն ունեմ հաղթանակ», – խոստովանել է չեմպիոնը։ Կամո Ունանյանի մարզական օրացույցը արդեն հայտնի է։ Այս տարի նա պատրաստվում է MMA-ի ևս մեկ մենամարտի, որը նախատեսվել է մայիսի 30-ին՝ MIX fight մրցաշարի շրջանակում։ Դրանից հետո պարզ է դառնալու տարվա մյուս հանդիպումների ժամանակացույցը։ Բացի այդ, չեմպիոնը պլանավորել է մասնակցել կարատեի տարբեր վարկածներով աշխարհի և Եվրոպայի առաջնություններին»,-ասվում է միության լրատվականի հաղորդագրության մեջ։

Նախորդ Լուրը

Թրամփը չի բացառում Իրանի նավթային պաշարների և Խարգ կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումը

Հաջորդ Lուրը

Թրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի էներգետիկ համակարգը, եթե համաձայնություն ձեռք չբերվի

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանը 87-րդն է աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում

16/07/2026
ԱՄՆ

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

16/07/2026
Անվտանգություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նոր ղեկավարին

16/07/2026
Հաջորդ Lուրը

Թրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի էներգետիկ համակարգը, եթե համաձայնություն ձեռք չբերվի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Օդային տագնապի պատճառով ֆոն դեր Լայենը Կիևում ընդհատել է ճեպազրույցը և պատսպարվել թաքստոցում

16/07/2026

Հայաստանը 87-րդն է աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում

16/07/2026

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «կարմիր գիծ» է, և սպառնացել է հարվածել տարածաշրջանի ենթակառուցվածքներին

16/07/2026

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)