06-06-2026 / 18:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

2026/04/06 16:35
Իրան, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը հարթակ չէ երրորդ երկրների միջև հարաբերությունների պարզման համար՝ արձագանքելով երկրում Իրանի դեսպան Ալի Մոջանիի հայտարարությանը։ Պապուաշվիլին ընդգծել է, որ թեև Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները լարված են, Թբիլիսին կոչ է անում բոլոր կողմերին միմյանց հետ հաշիվներ մաքրելու համար չօգտագործել Վրաստանի տարածքը։ Փոխանցում է վրացական Newsgeorgia լրատվակայքը:

Խորհրդարանի խոսնակը վերահաստատել է, որ Վրաստանը շարունակելու է վարել իր «խաղաղության քաղաքականությունը» և թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի այլոց հակամարտությունների մեջ, ինչը մշտապես եղել է իշխող թիմի դիրքորոշումը նաև ուկրաինական ճգնաժամի և տարածաշրջանային այլ պատերազմների պարագայում։

Ավելի վաղ Վրաստանում ԻԻՀ դեսպան Ալի Մոջանին վրացերենով նախազգուշական գրառում էր կատարել՝ նշելով, որ «երբ որոշ երկրներ ակամա կամ շտապողականորեն իրենց տարածքը զիջում են արտաքին արկածախնդիրներին, դրա գինը վաղ թե ուշ զգում են հենց երկրի ներսում»։

«Ոչ մի երկիր պաշտպանված չէ տարածաշրջանային ճգնաժամի հետևանքներից: Ճգնաժամը շատ ավելի մոտ է, քան թվում է առաջին հայացքից»,- նշել էր իրանցի դիվանագետը՝ իր գրառմանը կցելով նաև ավտոմեքենայի հայելու պատկեր՝ «Հայելու մեջ օբյեկտները ավելի մոտ են, քան թվում են» մակագրությամբ:

Դեսպանի այս գրառումը հաջորդել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել էին Կովկասի և Սև ծովի տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Գրեթե նույն ժամանակահատվածում հայտնի է դարձել Թբիլիսիում ամերիկյան ռազմական ինքնաթիռի վայրէջքի մասին, որը ժամանել էր Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայից։

Վրացի փորձագետները դեսպանի գրառումը մեկնաբանել են որպես ակնարկ առ այն, որ տարածաշրջանային ճգնաժամը շատ ավելի մոտ է Վրաստանին, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի կարծիքով՝ սա սպառնալից նախազգուշացում էր Իրանի կողմից, քանի որ Վաշինգտոնը, հնարավոր է, փորձում էր ստուգել Վրաստանի պատրաստակամությունը՝ օգնելու լոգիստիկ խնդիրների լուծման հարցում։

Նախորդ Լուրը

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

Հաջորդ Lուրը

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

Այլ Լուրեր

Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Վրաստան

Համաշխարհային բանկը Վրաստանին 372 մլն դոլարի վարկ է տալու՝ Միջին միջանցքի զարգացման համար

05/06/2026
Unrecognizable blonde girl sitting back to camera, the door opens and a man enters the room and stands facing her, waist down.
Հասարակություն

Վրաստանում ընտանեկան բռնության համար քրեական հետապնդման է ենթարկվել 4585 մարդ

05/06/2026
Հաջորդ Lուրը

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)