06-10-2026 / 18:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 322-ի․ իրավապաշտպաններ

2026/10/06 17:30
Ադրբեջան

Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հոկտեմբերի 5-ին հրապարակել է երկրում քաղբանտարկյալ համարվող անձանց թարմացված ցուցակը։ Դրանում ընդգրկված է 322 մարդ, որոնցից 15-ը՝ կանայք։

Region Monitor-ի հաղորդմամբ՝ ցուցակը կազմել են «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսը և «Քաղաքական բանտարկյալների մոնիթորինգի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Էլշան Հասանովը։ Հեղինակների խոսքով՝ ցուցակը կազմվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թվականին ընդունած 1900 բանաձևում ամրագրված «քաղաքական բանտարկյալ» հասկացության չափանիշների հիման վրա։

Մայիսի 13-ին հրապարակված նախորդ ցուցակում ներառված էր 328 անուն։ Իրավապաշտպանների տվյալներով՝ վերջին մոտ չորս ամիսների ընթացքում 28 անձի ազատազրկման ժամկետն ավարտվել է, և նրանք ազատ են արձակվել։ Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ազգային փոքրամասնությունների ակտիվիստների և կրոնական գործիչների շրջանում նոր ձերբակալություններ ու դատավճիռներ են արձանագրվել։

Իրավապաշտպանները քաղբանտարկյալներին բաժանել են 12 խմբի։ Ամենամեծ խումբը կազմում են կրոնական գործիչները՝ 178 մարդ, ինչը ցուցակի շուրջ 55 տոկոսն է։

Մյուս խմբերում ընդգրկված են՝

  • լրագրողներ և բլոգերներ՝ 31 մարդ,
  • իրավապաշտպաններ՝ 7,
  • ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 46,
  • ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ՝ 6,
  • պատերազմի դեմ հանդես եկող ակտիվիստներ՝ 2,
  • Սոյուդլուի դեպքի առնչությամբ դատապարտված՝ 1,
  • Եվրոպայից արտաքսված քաղաքական ներգաղթյալներ՝ 6,
  • Իմիշլիի դեպքի առնչությամբ դատապարտվածներ՝ 12,
  • «Թարթառի գործով» դատապարտվածներ՝ 8,
  • Գյանջայի դեպքի առնչությամբ դատապարտվածներ՝ 13,
  • ցմահ ազատազրկման դատապարտվածներ՝ 12։

Նշենք, որ վերջին տարիներին Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում կրոնական գործիչների ձերբակալությունների ալիք էր սկսվել:

Tags: ԱդրբեջանԱդրբեջանի քաղբանտարկյալներ
Նախորդ Լուրը

Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղադրելու հնարավորությունը էսկալացիայի քայլ է համարում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

06/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանում տարվա սկզբից առնվազն 44 զինծառայող է մահացել ոչ մարտական պայմաններում

06/10/2026
Ադրբեջան

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

06/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 322-ի․ իրավապաշտպաններ

06/10/2026

Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղադրելու հնարավորությունը էսկալացիայի քայլ է համարում

06/10/2026

Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում

06/10/2026

Ռուսաստանում ժանտախտի տարածման վտանգը մասնագետները ցածր են գնահատում

06/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)