15-04-2026 / 23:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ է «աղմկում» Ռուսաստանը. այս պարտիայում Մոսկվային են բաժին հասել ամենալավ խաղաքարտերը. Արմեն Պետրոսյան

2026/04/08 14:28
Հայաստան, ՌԴ, Տեսակետ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Facebook-ում գրառում է կատարել։

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ կրեմլյան հանդիպման հրապարակային հատվածի տարածմամբ ռուսական կողմի՝ առայժմ դեռևս քաղաքական և քարոզչական մակարդակներում նկատելի բազմակողմանի ակտիվացումը վաղուց կանխատեսելի էի, իսկ ներկայում մի քանի իրավիճակային հիմնավորում ունի։

Հայաստանում ծավալվող նախընտրական բավականաչափ ակտիվ և թեժ քաղաքական մրցակցության շրջափուլը։ Դրա համատեքստում որոշ հայաստանյան դերակատարների մոտեցումներն առնվազն շահեկան են Ռուսաստանի տեսանկյունից։ Հետևաբար, իր գործողություններով Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա` իհարկե, ոչ միանշանակ արդյունքներով։

Տարածաշրջանային պատերազմը։ Զարգացումների այսպիսի սցենարը հատկապես Հայաստանի համար նման առանցքային կարևորության ժամանակահատվածում էականորեն սահմանափակում են Երևանի արտաքին մանևրի հնարավորությունները։ Առնվազն վերջին 4 տարիներին Հայաստանի անվտանգության և կենսական շահերի ապահովման հարցում էական ազդեցություն ունեցած երկու գործընկերները՝ ԱՄՆ-ն և Իրանը ներկայում անզիջում հակամարտության մեջ են իրար դեմ։ Խորքային հակասությունները կարծրանում են նաև արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև։ Իսկ Մոսկվան, ընդունելով Թեհրանի փոխանցումը, ստանձնում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական դիրքավորումը խափանելու գործընթացի առաջնամարտիկի դերը։

Ադրբեջանի և Թուրքիայի վարքի կառավարելիությունը։ Հայաստանի տեսանկյունից բավականաչափ կարևոր իրողություն է Ադրբեջանի, դրանով պայմանավորված՝ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կառավարելիության հանգամանքը՝ չհաշված տեղեկատվական և հոգեբանական հարթություններում պարբերական գործողությունների շարունակականությունը։ Ուշագրավ է, որ Մոսկվայի կողմից Երևանի դեմ ակտիվացած արշավն Ադրբեջանում և Թուրքիայում գնահատվում է՝ որպես ամբողջ Հարավային Կովկասում ազդեցությունը վերականգնելու Ռուսաստանի ձգտում։ Ադրբեջանում ակտիվացած հակառուսական քաղաքական, քարոզչական գործողությունները, Թուրքիա-Ռուսաստան զորավարժությունները ևս այդ համատեքստում են։

Ի՞նչ պետք է անել. հարցն էական է առանց բացառության հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր դերակատարների համար՝ անկախ Ռուսաստանից կախվածության մակարդակի (Կրեմլին պարտք մնալու գինը միանշանակ, ծանր է լինելու առաջնահերթ Հայաստանի համար)։ Որքան էլ իրավիճակն առաջին հայացքից խիստ բարենպաստ է Ռուսաստանի համար, այնուամենայնիվ Մոսկվայի գործողությունների շրջանակը սահմանափակ է։ Հայաստանի համար նման զգայուն շրջափուլում Ռուսաստանի տնօրինման ներքո գտնվող գործիքներից որևէ մեկի կիրառումը ոչ թե Հայաստանի իշխանությունների դեմ է
գնահատվելու, այլ՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Դա էլ իր հերթին ունենալու է բացասական ազդեցություն առանց այն էլ զգալիորեն անկում ապրած Ռուսաստանի հեղինակության և նրա շահակից քաղաքական ուժերի դերակատարման վրա։

Ինչ խոսք, բարդագույն և բազմաշերտ նյարդերի խաղ է ընթանում, որը, սակայն, լիարժեք կառավարելի է։ Պարզապես պետք է չտրվել սադրանքների, զգոն, հանգիստ, անվրդով, բայց արագ արձագանքել տարաբնույթ հարձակումներին, չկորցնել ինքնատիրապետումը և գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին՝ ընտրություններին։

Նախորդ Լուրը

Թուրքիան ողջունում է Իրան-ԱՄՆ հրադարարը

Հաջորդ Lուրը

Հայաստանը ողջունում է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Իրանի ու ԱՄՆ-ի որոշումը. Փաշինյան

Այլ Լուրեր

Հայաստան

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026
ԱՄՆ

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Հայաստան

Ասիական զարգացման բանկը 2026-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ի 5.5% աճ է կանխատեսում

15/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը ողջունում է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Իրանի ու ԱՄՆ-ի որոշումը. Փաշինյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)