25-10-2026 / 07:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայում վառելիքի գները զգալիորեն աճել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին

2026/04/10 14:09
Մերձավոր Արևելք, Միջազգային, Տնտեսություն

Նավթի և դիզելային վառելիքի գները Եվրոպայում զգալիորեն աճել են Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրման հետևանքով։ Այդ մասին հայտնում է «Euronews Business»-ը՝ ներկայացնելով մարտի 30-ի դրությամբ դրանց գները։ Եվրամիությունում բենզինի գները 2026-ի ապրիլի սկզբին մոտ 15%-ով բարձր են, իսկ դիզելային վառելիքի գները՝ շուրջ 30%-ով՝ 2026-ի փետրվարի վերջի համեմատ։

Եվրամիությունում 2026-ի մարտի 30-ի դրությամբ Euro-super 95 բենզինի միջին գինը կազմել է մեկ լիտրի համար 1.871 եվրո, իսկ դիզելային վառելիքինը՝ 2.076 եվրո։ Եվրամիության երկրներում դիզելային վառելիքի գները մեկ լիտրի համար տատանվում են՝ օրինակ Մալթայում 1.21 եվրո է, իսկ Նիդերլանդներում 2.46 եվրո։

Դիզելի ամենաբարձր գները գրանցվել են նաև Դանիայում (2.36 եվրո), Գերմանիայում (2.29 եվրո), Ֆինլանդիայում (2.27 եվրո) և Բելգիայում (2.23 եվրո)։ Միջինից բարձր դիզելային գներ են նաև Ավստրիայում (2.20 եվրո), Ֆրանսիայում (2.19 եվրո), Իռլանդիայում (2.18 եվրո), Շվեդիայում (2.15 եվրո), Լիտվայում (2.12 եվրո) և Հունաստանում (2.12 եվրո)։

Դիզելային վառելիքի ամենացածր գները գրանցվել են Մալթայում (1.21 եվրո), Հունգարիայում (1.62 եվրո ), Սլովենիայում (1,62 եվրո) և Բուլղարիայում (1.62 եվրո): Բենզինի ամենաբարձր գներ ունեցող երկրները հիմնականում նույնն են, ինչ դիզելի դեպքում։ Euro-super 95 բենզինը Դանիայում արժե 2.23 եվրո, Գերմանիայում՝ 2.13 եվրո, իսկ Ֆինլանդիայում՝ 2.05 եվրո մեկ լիտրի համար։ Բենզինի գները գերազանցում են 2 եվրոն նաև Հունաստանում (2.05 եվրո) և Ֆրանսիայում (2.01 եվրո)։

Թեև ԵՄ-ում ամենացածր բենզինի գինը Մալթայում (1.34 եվրո) է, այնումանենայնիվ էական տարբերություն չկա, քանի որ Բուլղարիայում ևս ցածր է գինը մոտ՝ 1.44 եվրո։

Euro-super 95-ի գները 1.60 եվրոյից ցածր են Սլովենիայում (1.51 եվրո), Հունգարիայում (1/54 եվրո), Իսպանիայում (1.56 եվրո), Սլովակիայում (1.58 եվրո) և Կիպրոսում (1.58 եվրո)։

Նախորդ Լուրը

Հարավային Կորեան հատուկ բանագնաց կուղարկի Իրան՝ Հորմուզի նեղուցում մնացած նավերի հարցով

Հաջորդ Lուրը

Ռուսաստանում Telegram-ի արգելափակման մակարդակը հասել է ռեկորդային 95 տոկոսի

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Միջազգային

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել Ուկրաինայի պահանջած լրացուցիչ 70 մլրդ եվրոյի երկու երրորդը

23/10/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանում Telegram-ի արգելափակման մակարդակը հասել է ռեկորդային 95 տոկոսի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)