Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, իրավիճակը Գազայում, Լիբանանում, Իրանում և Հորմուզի նեղուցում։
Նախագահները նաև քննարկել են Կովկասում խաղաղության գործընթացին աջակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև մնայուն խաղաղության որոնումը և բանակցությունների վերսկսումը։








