Իրանում 2025 թվականին մահապատժի է ենթարկվել առնվազն 1639 մարդ, ինչը ամենաբարձր թիվն է 1989 թվականից ի վեր։ Նման տեղեկություն է հրապարակվել Նորվեգիայում գործող Իրանի մարդու իրավունքների (IHR) և Փարիզում գործող «Միասին մահապատժի դեմ» (ECPM) կազմակերպությունների համատեղ տարեկան զեկույցում։
2024-ին Իրանում մահապատժի է ենթարկվել 975 մարդ, այդ թվում՝ 48 կին։ Այդ ցուցանիշի համեմատ՝ 2025-ին մահապատիժների թիվը 68 տոկոսով աճել է:







