Վարանդայում (Ֆիզուլի) հակատանկային ականի վրա պայթելու արդյունքում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է մահացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Աշխատակիցը 1995թ. ծնված Մեթիլի Մուղան Ռաֆայելօղլուն է:
2020թ. Արցախյան պատերազմից հետո ականի վրա պայթելու արդյունքում 73 ադրբեջանցի է մահացել, 349-ը՝ վիրավորվել:








