10-05-2026 / 03:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի առաջնորդների հնարավոր բանակցության մասին՝ 34 տարվա ընդմիջումից հետո

2026/04/16 11:59
ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները կարող են բանակցել ապրիլի 16-ին՝ վերջին 34 տարվա ընթացքում առաջին անգամ։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։

«Փորձում ենք փոքր-ինչ թեթևացնել իրավիճակը Իսրայելի և Լիբանանի միջև։ Շատ երկար ժամանակ է անցել նրանց առաջնորդների վերջին շփումից՝ մոտ 34 տարի», – Truth սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի կամ Լիբանանի պաշտոնական շրջանակներից հայտարարության վերաբերյալ արձագանք չի եղել։

Լիբանանցի լրագրողները Թրամփի հայտարարությունը համարել են «վիճահարույց», քանի որ Իսրայելի և Լիբանանի միջև պաշտոնական շփումները մնում են զգայուն թեմա՝ հաշվի առնելով, որ երկրները դեռևս փաստացի պատերազմի մեջ են։

Փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ-ն փորձում է դիվանագիտական ճնշման միջոցով առանձնացնել լիբանանյան ուղղությունը Իրանի հետ հակամարտությունից և թուլացնել «Հեզբոլլահ»-ի ազդեցությունը երկրում։ Միաժամանակ նշվում է, որ ռազմական ճանապարհով «Հեզբոլլահ»-ի լիարժեք զինաթափումը չափազանց բարդ և ծախսատար է, և առանց Լիբանանի կառավարության մասնակցության այդ գործընթացը դժվար է իրականացնել։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին 1993 թվականից ի վեր առաջին անգամ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև տեղի էին ունեցել ուղիղ բանակցություններ երկու երկրների դեսպանների, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև ԱՄՆ դիվանագետների մասնակցությամբ։ Իսկ «Հեզբոլլահ»-ը կտրականապես մերժել էր բանակցությունները՝ դրանք որակելով որպես «անիմաստ» և «զիջում» Իսրայելին ու ԱՄՆ-ին։ 

Նախորդ Լուրը

Վրաստանի խորհրդարանը հստակեցրել է օտարերկրյա դրամաշնորհների տրամադրման կարգը

Հաջորդ Lուրը

Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա նվազել են

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026
ԱՄՆ

Ռուբիո. ԱՄՆ պաշտոնյաններն ինտենսիվ աշխատում են Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծման համար

06/05/2026
Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահ. Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում

06/05/2026
Հաջորդ Lուրը

Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա նվազել են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)