05-07-2026 / 14:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը սկսում է միջուկային ուժերի լայնածավալ զորավարժություններ

2026/05/19 17:34
ՌԴ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 19-ի առավոտյան հայտարարել է միջուկային ուժերի կիրառման և պատրաստման լայնածավալ զորավարժությունների մասին, որոնք անցկացվելու են մայիսի 19-ից 21-ը՝ «հավանական ագրեսիայի սպառնալիքի պայմաններում»։

Գերատեսչության հաղորդմամբ՝ զորավարժություններին ներգրավվելու են Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, հեռահար ավիացիայի հրամանատարությունը, ինչպես նաև Լենինգրադի և Կենտրոնական ռազմական շրջանների որոշ ուժեր։ Նախատեսվում է իրականացնել բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներ Ռուսաստանի տարածքում գտնվող զորավարժարանների ուղղությամբ։ Զորավարժությունների նպատակների թվում նշվում է «պոտենցիալ հակառակորդի զսպման միջոցների իրականացումը» և «ագրեսիայի կանխման խնդիրների մշակումը»։

Ռուսական կողմի տվյալներով՝ գործընթացին կարող է ներգրավվել ավելի քան 64 հազար զինծառայող, ավելի քան 200 հրթիռային կայանք, ինչպես նաև ռազմական օդանավեր և նավեր, այդ թվում՝ 8 ռազմավարական նշանակության սուզանավ։ Հաղորդվում է նաև, որ զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն Ռուսաստանի և Բելառուսի միջև համաձայնեցված միջուկային ուժերի համատեղ կիրառման հարցերը։

Նախորդ Լուրը

Հայ-վրացական սահմանին նոր համատեղ անցակետ կգործի

Հաջորդ Lուրը

Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները

Այլ Լուրեր

Անվտանգություն

Կիևի վրա ՌԴ զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

03/07/2026
Միջազգային

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

02/07/2026
Անվտանգություն

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում վերացվել են թռիչքային սահմանափակումները

30/06/2026
Հաջորդ Lուրը

Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)