20-05-2026 / 14:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

2026/05/20 12:59
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Թուրքական «Medyagunlugu.com»-կայքում հրապարակվել է թուրք սյունակագիր Այդըն Սեզերի վերլուծական հոդվածը՝ «Մեկ ազգ, երկու պետություն, մեկ քաղաքականություն» վերնագրով, որտեղ հեղինակը քննադատում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի՝ Ադրբեջանին «հնազանդվելու» քաղաքականություն։

«Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ։ Ճիշտն ասած՝ այն վաղուց արդեն չկար։ Այսօր ստեղծված իրավիճակում կարգավորման գործընթացն ամբողջությամբ թողնված է Բաքվի և Իլհամ Ալիևի կամքին (բառացի՝ Ալիևի երկու շուրթերի արանքում է)»,-գրում է հեղինակը

Ըստ Սեզերի՝ Ալիևը չափազանց պրագմատիկ կերպով օգտագործում է Եվրոպայի բնական գազի կարիքները բանակցությունների սեղանի շուրջ առաջատար դիրք ապահովելու համար։ Սեզերի դիտարկմամբ, Ալիևը կարող է հեշտությամբ հակաճառել Եվրախորհրդարանին, երբ անհրաժեշտ է։

«Մինչդեռ մենք, հայտարարելով՝ «առանց Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի վրայի թաց ստորագրությունը տեսնելու քայլ չենք անի», մեր իսկ տարածաշրջանում փոշիացնում ենք մեր առանցքային դերը: Սա պետական պրագմատի՞զմ է, հակասությո՞ւն, երկերեսանիությո՞ւն, թե՞ Բաքվի օրակարգին (ժամանակացույցին) հնազանդվելու դիվանագիտական անվանումը».-գրում է Սեզերը։

Որպես այս կախվածության «տրագիկոմիկ» ապացույց՝ հեղինակը հիշատակում է թուրք պատգամավորի՝ սահմանների բացման վերաբերյալ ԱԳՆ-ին ուղղված հարցումը, որին նախարարության փոխարեն պաշտոնապես պատասխանել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը, որը բացահայտ նշել է, որ սահմանները չեն բացվի, քանի դեռ Հայաստանը հունիսի ընտրություններից ու հանրաքվեից հետո չի փոխել իր Սահմանադրությունը և չի հրաժարվել տարածքային պահանջներից։

«Պետք է շնորհակալություն հայտնել դեսպանին իր թափանցիկության համար։ Նրա շնորհիվ մենք առաջին ձեռքից հստակորեն իմացանք, թե իրականում ինչպիսի կովկասյան քաղաքականություն է վարում Թուրքիայի Հանրապետությունը, և որտեղ ու ինչի հիման վրա են ընդունվում որոշումները։ Մինչ մեր ԱԳՆ-ի միջանցքների փակ դռների հետևում խոսում էին «վստահության ամրապնդման միջոցների» և «գործընթացակենտրոն մոտեցումների» մասին, պարզվեց՝ Անկարայի արտաքին քաղաքականությունը կախված է Երևանի՝ հունիսի 7-ից հետո անցկացվելիք հանրաքվեից և Բաքվի օրացույցից։ Եթե Անկարան մի կողմ դներ պաթետիկ հռետորաբանությունը և ներկայացներ անկախ ու իրատեսական տեսլական, ապա Էրդողանը կմասնակցեր Հայաստանում կայացած գագաթնաժողովին և ամբողջ աշխարհին ցույց կտար, որ ինքը Կովկասի կարևորագույն դերակատարն է։ Մինչ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի միջև վտանգավոր պարի մեջ է, Թուրքիան կարող էր դառնալ տարածաշրջանի ամենառացիոնալ կամուրջը։ Սակայն մենք սեփական կամքով, ավելի ճիշտ, Բաքվի կամքով, դուրս եկանք մեր սեփական բակի բանակցային սեղանից։
Հիմա հարցնում եմ. սա «մեկ ազգ, երկու պետություն» պաթոսի գի՞նն է, թե՞ վկայությունն այն բանի, որ պետական բանականությունը (միտքը) արդեն վաղուց իր տեղը զիջել է մի «թանկարժեք» կապիտուլյացիայի (հնազանդության)։ Կարծես թե այսօր Կովկասում մենք կանգնած ենք պատմական մի նոր բեկման շեմին, բայց Թուրքիան սեղանի շուրջ չէ»-եզրափակում է հեղինակը։

Նախորդ Լուրը

Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կտրուկ գործողությունների չենք գնալու. Փաշինյան

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կտրուկ գործողությունների չենք գնալու. Փաշինյան

20/05/2026
ԱՄՆ

Ռազմական գործողությունների վերսկսումը կունենա «ավելի մեծ անակնկալներ». Իրանի ԱԳՆ

20/05/2026
Թուրքիա

Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմը կդառնա Հայաստանի և Թուրքիայի առաջին համատեղ կինոնախագիծը

20/05/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

20/05/2026

Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կտրուկ գործողությունների չենք գնալու. Փաշինյան

20/05/2026

Ռազմական գործողությունների վերսկսումը կունենա «ավելի մեծ անակնկալներ». Իրանի ԱԳՆ

20/05/2026

Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմը կդառնա Հայաստանի և Թուրքիայի առաջին համատեղ կինոնախագիծը

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)