Իրանի խորհրդարանում Թավրիզից ընտրված պատգամավոր Ալիռեզա Նովինը քաղաքաշինության հանձնաժողովի նիստի ընթացքում Ճանապարհների և քաղաքաշինության նախարարին կոչ է արել հետամուտ լինել Նախիջևանի և Հայաստանի տարածքով Ջուլֆայից ՌԴ երկաթուղու վերագործարկմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
«Դա թույլ կտա տարեկան մի քանի միլիոն տոննա ապրանք փոխադրել»,- նշել է պատգամավորը։ Նովինն ընդգծել է, որ ծովային շրջափակման և պատերազմական իրավիճակների պայմաններում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը պետք է դիմի հասանելի բոլոր այլընտրանքային տարբերակներին, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինել երկրի հարավային նավահանգիստներին։







