Քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է ռազմական գործողությունները, որևէ համաձայնության հասնել հնարավոր չի լինի: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Ամերիկյան կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ հասկանում է միայն ուժի լեզուն։ Պատրաստվեք նավթին՝ 200 դոլարով», – գրել է նա X սոցիալական հարթակում։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Հորմուզի նեղուցի շրջակայքում գտնվող իրանական հրթիռների արձակման կայաններին և մոտորանավակներին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու «լավ հնարավորություններ կան»։
Մամուլում հրապարակումներ կային, որ քննարկվող շրջանակային համաձայնագիրը ենթադրում է Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի պաշարների հրաժարում։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, նշել էր, որ միջուկային թեմայով բանակցությունները կարող են շարունակվել միայն պատերազմի դադարեցման պայմաններում՝ ընդգծելով, որ համաձայնության շուրջ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա։







