10-07-2026 / 15:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Դասական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը 3-րդ տեղում է

2026/06/07 16:36
Հայաստան, Մշակույթ

 «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը, իսկ Հայաստանի մասնակից Էլեն Վիրաբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Armenpress-ի հաղրդմամբ՝ մրցույթը հյուրընկալվել է Երևանում՝ հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Ստոչելը կատարել է Միկոլայ Մայկուսիակի «Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար» ստեղծագործությունը։ Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյանը։ Նա կատարել է Էմանուել Սեժուռնինի Կոնցերտ մարիմբայի և լարայինների համար գործը։

Հայաստանի ներկայացուցիչը՝ 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Նա կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ «Դասական Եվրատեսիլին» մասնակցել են ջութակահարներ, դաշնակահարներ, կլարնետահար, ակորդեոնահար, ֆլեյտահար և մարիմբահարներ Հայաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից։

Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Երեկոն վարել են Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը։

Հաղթողն ընտրվել է ժյուրիի քվեարկության արդյունքներով։ Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված են եղել գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

Նախորդ Լուրը

Ընտրատեղամասերում ռումբերի մասին զանգերը և հաղորդագրությունները կեղծ են

Հաջորդ Lուրը

Հրադադարից ի վեր առաջին անգամ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին

Այլ Լուրեր

Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Թուրքիա

Ստամբուլում անհայտ անձը վնաս է հասցրել հայկական եկեղեցու գերեզմանատանը

10/07/2026
Հաջորդ Lուրը

Հրադադարից ի վեր առաջին անգամ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)